Ultra vires

Ուիլմինգթոն (Դելավեր), Միացյալ Նահանգների ձեռնարկությունների միավորման հիմնադիր մայրաքաղաք[1]. Դելավերը հիմնականում վերացրել է ultra vires-ը կորպորացիաների նկատմամբ՝ համաձայն «Դելավերի ընդհանուր կորպորացիայի օրենքի»[2]:

Ultra vires («լիազորություններից դուրս») լատիներեն արտահայտություն, որն օգտագործվում է օրենքում՝ նկարագրելու այնպիսի գործողություն, որը պահանջում է օրինական լիազորություն, բայց կատարվում է առանց դրա։ Դրա հակառակը՝ պատշաճ իշխանության ներքո կատարվող արարքը intra vires («լիազորությունների շրջանակներում»)։ Գործողություններ, որոնք intra vires են կարող են համարժեքորեն անվանվել «վավեր», և նրանք, որոնք ultra vires են անվանվում են «անվավեր»։

ultra vires -ի հետ կապված իրավական խնդիրներ կարող է առաջանալ տարբեր համատեքստերում.

  • Ընկերությունները և այլ իրավաբանական անձինք երբեմն ունեն գործելու սահմանափակ իրավունակություն, և իրենց օրինական կարողություններից դուրս գործունեությամբ զբաղվելու փորձերը կարող են լինել ultra vires[3]: Երկրների մեծ մասը ultra vires դոկտրինը սահմանափակել է ընկերությունների նկատմամբ։
  • Նմանապես, կանոնադրական և կառավարական մարմինները կարող են սահմանափակումներ ունենալ այն գործողությունների և գործունեության նկատմամբ, որոնցում նրանք օրինականորեն ներգրավված են[4]։
  • Առաջնային և երկրորդային օրենսդրությունը ( subordinate legislation)[5], որը ենթադրաբար ընդունվել է առանց համապատասխան իրավական լիազորության, կարող է անվավեր լինել, քանի որ այն թողարկած մարմնի լիազորություններից դուրս է[6][7]։
  1. Evelina Munteanu (2014 թ․ նոյեմբերի 25). «Top 5 US States For Company Formations». Inc Plan (USA). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Francis Pileggi (2012 թ․ սեպտեմբերի 4). «Abolishment of Ultra Vires Doctrine with Exceptions». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Ashbury Railway Carriage and Iron Co Ltd v Riche (1875) LR 7 HL 653
  4. Hazell v Hammersmith and Fulham LBC [1992] 2 AC 1
  5. «"What is subordinate legislation?». www.premiers.qld.gov.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. Woolwich Equitable Building Society v IRC [1993] AC 70
  7. «Boddington v British Transport Police [1998] UKHL 13». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search